211652_close_icon
views-count2983 դիտում article-date 17:30 04-10-2018

Արմեն Ղազարյանը ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի նիստի շրջանակում միջազգային պաշտպանությունը դիտարկեց ազգային անվտանգության համատեքստում

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) Գործադիր կոմիտեի (ExCOM) հերթական 69-րդ նստաշրջանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միգրացիոն ծառայությունից, Հայաստանը երկրորդ անգամ է որպես լիիրավ անդամ մասնակցում Ժնևում տեղի ունեցող ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) Գործադիր կոմիտեի (ExCOM) հերթական 69-րդ նստաշրջանին։ «Պատիվ ունեմ ներկայացնելու մի երկիր, որտեղ նախորդ ամիսներին նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում մեր՝ միջազգային պաշտպանություն տրամադրելու վճռականությունը, ոչ միայն չի նվազել, այլև ապացուցվել է, որ այն ամուր հիմքերի վրա է»,-իր ելույթում նշել է Հայաստանը ներկայացնող ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ բարձր գնահատելով Հայաստանի հագործակցությունը ոչ միայն ՄԱԿ ՓԳՀ-ի տեղական, այլ նաև տածաշրջանային գրասենյակի հետ։ «Այդ համագործակցությունը տարածվում է միջազգային պաշտպանության տարբեր ասպեկտների վրա Հայաստանում՝ սկսած ապաստանի գործընթացներից մինչև ինտեգրման ծրագրեր»,-նշել է նա և ընդգծել, որ Հայաստանը ստորագրել է այս ոլորտի կարևորագույն փաստաթղթերը՝ 1951 թ-ի կոնվենցիան, 1967 թ-ի արձանագրությունը, և ներկայում ապաստանի և փախստականների մասին ՀՀ օրենքը համապատասխանեցված է միջազգային ստանդարտներին՝ ընդունված միջազգային գործընկերի կողմից։ ՄԾ պետն իր ելույթում միջազգային պաշտպանությունը դիտարկել է նաև ազգային անվտանգության համատեքստում՝ շեշտելով, որ որևէ փախստականի իրավունք չպետք է ոտնահարվի այդ միջակայքում։ Նա հատուկ անդրադարձել է ապաստանի հարցերը քննելու մոտեցումներին ու կարծիք հայտնել, որ հարցը պետք է քննվի ոչ թե սոսկ իրավաբանության, այլ նաև քաղաքականության դիտանկյունից։ «Այս մոտեցումը կարող է լինել պակաս կոշտ և առավել ճկուն առանց պետական անվտանգությունը վնասելու սպառնալիքի պաշտպանություն հատկացնելու հարցում»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր