211652_close_icon
views-count48159 դիտում article-date 14:15 04-10-2018

Ոստիկանությունը հայտնաբերել է Ազգային ժողովի պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի և Միհրան Պողոսյանի հետ ցույցի մասնակիցների հասցեին հայհոյանքներ տված անձանց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Երևան քաղաքի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արարատ քաղաքի բնակիչներ՝ 48-ամյա Սամվել Պեծիկյանին, 31-ամյա Պարգև Մուրադյանին, իսկ որոշ ժամանակ անց՝ Արարատի մարզի Ավշար գյուղից՝ Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերոբ Ավդոյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են նույն օրը, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում Երևանում՝ Դեմիրճյան փողոցում, ՀՀ ազգային ժողովի մուտքից քիչ ներքև, Ազգային ժողովի պատգամավորներ, Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 55-ամյա Արայիկ Գրիգորյանի՝ «Ավշարի Արայիկ» մականվամբ և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 42-ամյա Միհրան Պողոսյանի հետ տևական ժամանակ Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Ավետյանի և ցույցի մասնակիցների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու մեջ: Այդ ժամանակ ներկա գտնվող վիճաբանողներից մեկը վնասել է Ա. Ավետյանին պատկանող KIA մակնշի ավտոմեքենայի հետևի ձախ անվաթևը՝ պատճառելով նյութական վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Բերման ենթարկվածները ստորագրությամբ բաց են թողնվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր