211652_close_icon
views-count5004 դիտում article-date 13:34 04-10-2018

Ունաի Էմերի. Մխիթարյանը չի կարող խաղալ Բաքվում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Եվրոպայի լիգայում «Ղարաբաղի» հետ խաղից առաջ Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է թիմի կազմում Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը: 29-ամյա ֆուտբոլիստը հանդիպումը բաց կթողնի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառով: «Մխիթարյանը չի կարող այսօր այստեղ գալ: Մենք այստեղ ենք, խաղացողները հիանալի տրամադրություն ունեն, նրանք պատրաստ են հանդիպմանը: Արդյո՞ք Հենրիխը կկարողանա խաղալ եզրափակիչում, որը կայանալու է Բաքվում: Մինչև եզրափակիչ երկար ճանապարհ է: Մենք մտածում ենք միայն այս խխաղի մասին: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, ապա իմ աշխատանքը ֆուտբոլն է: Ես հարգում եմ յուրաքանչյուր անհատի, ամեն մշակույթ և ամեն պետություն: Սակայն ես տեղյակ չեմ, թե ինչ իրավիճակ է տիրում բոլոր երկրներում: Ուղղակի գիտեմ, որ Մխիթարյանը չի մասնակցի հանդիպմանը», ասել է Էմերին: Նշենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:55-ին:

Նմանատիպ նյութեր