211652_close_icon
views-count2198 դիտում article-date 16:23 04-10-2018

Կառավարությունը միջոցներ հատկացրեց Հայկական ազգային կանոէի ֆեդերացիային

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կհատկացնի 2,867 մլն դրամ: Որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 4-ի նիստում: Գումարը կփոխանցվի «Հայկական ազգային կանոէի ֆեդերացիա» ՀԿ-ին և կուղղվի այս տարվա օգոստոսի 18-28-ին Պորտուգալիայի Մոնտեմորո-օ-Վելհո քաղաքում աշխարհի մեծահասակների պարականոեի առաջնությանը մասնակցության ծախսերի փոխհատուցմանը: Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի մարզական պատվիրակությունը 2018 թվականի օգոստոսի 18-28-ը մասնակցել է Պորտուգալիայի Մոնտեմորո-օ-Վելհո քաղաքում աշխարհի մեծահասակների պարականոեի առաջնությանը: Միջոցառմանը մասնակցել են Կոլյա Պետրոսյանը (մարզիչ, պատվիրակության ղեկավար), Վիգեն Սահակյանը (մարզիկ), Նաիրա Մեսրոպյանը (մարզուհի):

Նմանատիպ նյութեր