211652_close_icon
views-count3882 դիտում article-date 12:46 04-10-2018

Սպասողական վիճակը որքան երկարի, այնքան վատ երկրի համար. ՊԵԿ նախագահը՝ ընտրությունների մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ ներդրումներ անելու համար գործարարները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում այնտեղ, որտեղ քաղաքական առումով կայուն վիճակ չէ, և սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն: Այնպես որ ճիշտ է վարչապետի տեսակետը միանշանակ: Սպասողական վիճակը որքան երկարի, այնքան վատ երկրի համար, սա որպես տնտեսագետ եմ ասում: Ինչքան կարճ այդ ժամկետը, այնքան լավ տնտեսության համար»,-նշեց ՊԵԿ նախագահը՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:

Նմանատիպ նյութեր