211652_close_icon
views-count4088 դիտում article-date 12:34 04-10-2018

Կադրային որոշումները կայացվել են քաղաքական իրադարձությունների բերումով. Վարչապետը շնորհակալություն հայտնեց պաշտոններից ազատված նախարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կառավարության՝ պաշտոններից ազատված «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող անդամներին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար: «Գիտեք, թե ինչի հետ է դա կապված: Վերջին օրերի քաղաքական իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ և եղել են հրապարակային: Ուզում եմ նախկին նախարարներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Կադրային որոշումները կայացվել են քաղաքական հայտնի իրադարձությունների բերումով և ուզում եմ մեր բոլոր գործընկերներին հաջողություններ մաղթել և իմ լավագույն մաղթանքները հղել նրանց»,-նշեց վարչապետը։ Հավելեց, որ նույնը վերաբերում է մարզպետներին, որոնց վերաբերյալ հանրայնորեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Նմանատիպ նյութեր