211652_close_icon
views-count4958 դիտում article-date 12:08 04-10-2018

Կառավարության որոշմամբ ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներն ու մարզպետներն ազատվեցին աշխատանքից

ՀՀ կառավարության որոշումներով մի շարք մարզպետներ ազատվեցին պաշտոններից: Մասնավորապես, պաշտոններից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը: Նշված պաշտոնյաները մարզպետի պաշտոնը ստանձնել էին համաձայնության կառավարության շրջանակում և ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու վիճահարույց նախագծին կողմ քվեարկելու հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նշված երկու կուսակցությունները ներկայացնող կառավարության անդամներին պաշտոններից ազատելու մասին:

Նմանատիպ նյութեր