211652_close_icon
views-count51979 դիտում article-date 12:00 04-10-2018

Քաղաքացին դիմել է գլխավոր դատախազին, որ Կամո Արեյանը խաբեությամբ տիրացել է իր տանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ Գեղամ Բալաբեկյանը և հայտնել, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը խաբեությամբ տիրացել է իրեն և իր հորը սեփականության իրավունքով պատկանող տանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխավոր դատախազությունից նյութերը փոխանցվել են տարածքային ոստիկանություն, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը խնդրի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանից, սակայն նա զանգերին չպատասխանեց։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր