211652_close_icon
views-count4944 դիտում article-date 11:34 04-10-2018

Մեկնարկել է կառավարության նիստը. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում ոչ աշխատանքային կլինի 2 օր. ՈՒՂԻՂ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում երկու օր կհայտարարվի ոչ աշխատանքային: Այդ մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ և պետք է խնդրենք վաղը հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն և, ըստ էության, քանի որ շատ մեծ են ծավալները և եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ օրերն են հայտարարվելու ոչ աշխատանքային: Գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 7-12-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր