211652_close_icon
views-count5054 դիտում article-date 14:14 04-10-2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը 2019 թվականի մարտին պաշտոնական այց կկատարի Վրաստան։ Այդ մասին երեկ հայտնել է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը՝ հղում անելով երկրի ՊՆ-ի իր աղբյուրին։ Սա կլինի Սթոլթենբերգի՝ թվով երրորդ այցը ՆԱՏՕ-ի շրջանակներում։ 2015 թվականի օգոստոսին և 2016 թվականի սեպտեմբերին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը Թբիլիսի կատարած այցելությունների ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սակայն միևնույն ժամանակ ընդգծել, որ հստակ ժամկետ չի կարող նշել։

Նմանատիպ նյութեր