211652_close_icon
views-count5803 դիտում article-date 09:17 04-10-2018

«ԱԺ կանոնակարգ» օրենքի աղմկահարույց նախագծում հակասահմանադրական նրբերանգներ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ» օրենքում նախօրեի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում կատարված աղմկահարույց փոփոխությունները, պարզվում է, սահմանադրականության հետ կապված խնդիր ունեն: Ու հիմա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է օրինագիծը քսանմեկօրյա ժամկետում ստորագրելու փոխարեն ուղարկել Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար: Բանն այն է, որ Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա չի կարող տարածվել նախօրե­ին ընդունված փոփոխությունը, թե ԱԺ նիստը կարող է ընդմիջվել, եթե այն տեղի չի ունեցել պատգամավորներից անկախ պատ­ճառով: Բանն այն է, որ Սահմանադրությամբ հստակ 14 օր ժամանակ է տրամադրվում խորհրդարանին նոր վարչապետ ընտրելու համար, և էական չէ, թե ինչ պատճառով ԱԺ-ն չի կարողանում ընտրել վարչապետ՝ նիստը չի կայացել, չեն թողել պատգամավոր­ներին գալ աշխատանքի և այլն: Միևնույն է, դա նշանակում է, որ խորհրդարանը չի գործում կամ անգործունակ է, հետևաբար պետք է լուծարվի: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը շեշտել է, թե ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: «Ժողովուրդն ինքն է իշխանության միակ և անփոխարինելի սեփականատերը, և ժողովուրդն էլ ցանկացած պահի, եթե գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորները չպետք է մտնեն իրենց աշխատավայր և նիստ գումարեն, ուրեմն դա օրինական պահանջ է»- ասել է նա: Մինչ այդ նկատենք, որ եթե շատերը համոզված են՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ կներկայացնի նախագիծը, ապա որևէ երաշխիք չկա, որ ՍԴ-ն այն հակասահմանադրական կճանաչի, ի վերջո, ՍԴ անդամները նշանակվել են նախկին իշխանություն­ների օրոք, հետևաբար կարծիք կա՝ փորձելու են գործել հօգուտ հակահեղափոխության, եթե իհարկե, իրենց մոտ փոփոխություն տեղի չի ունեցել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր