211652_close_icon
views-count30119 դիտում article-date 09:04 04-10-2018

«Պարոն Վարչապետ, արդար չէ». Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հավատում եմ, որ Վարչապետի այս որոշումով գնահատվեցին Մհեր Գրիգորյանի արժանիքները, շատ կարևոր է, երբ մարդու արժանիքները, կրթությունը, արհեստավարժությունը վեր են դասվում կուսակցական պատկանելիությունից՝ հանուն պետական ապարատի արհեստավարժ գործունեության, բայց ասեմ, որ սա շատ խտրական որոշում էր, որովհետև այդ կուսակցություններում էլի կան արհեստավարժ նման մարդիկ, որոնք անտեսվում են կամ ԲՀԿ-ի քվոտայով անկուսակցական Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը կարճ ժամանակում իր սրտացավ աշխատանքով ընդունվեց մարզի ժողովրդի կողմից, բայց այսօր նույնպես հրաժարական տվեց, իսկ ՔՊ-ից կամ նրան հարող որոշ անհատներ, մեղմ ասած բոլորովին իրենց տեղում չեն ու անկարող, բայց նրանք շարունակում են պաշտոնավարել: Պարոն Վարչապետ, արդար չէ, պետական, ոչ քաղաքական, պաշտոնյաներին պետք է նշանակեք միայն կարող մարդկանց»:

Նմանատիպ նյութեր