211652_close_icon
views-count7556 դիտում article-date 17:24 03-10-2018

Վարչապետի թեկնածու առաջադրելը Կառավարության ու քաղաքացիների համար մեծ խնդիր չի դառնա. խնդիրներ կլինեն նման հայտարարություն անողների համար. վարչապետ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց, թե երեկ ԱԺ խմբակցությունների հետ ի վերջո ինչ խոսակցություն է եղել՝ հաշվի առնելով, որ այսօր «Ծառուկյան դաշինք» խմբակցության և «ՀՀԿ» խմբակցության ներկայացուցիչները չեն հերքել իրենց կողմից հնարավոր վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը: Նիկոլ Փաշինյանը կրկնեց այն, ինչ երեկ հայտարարել էր, որ տրամաբանությունն է ասել, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «ՀՀԿ» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում չեն պատրաստվում թեկնածու առաջադրել: Սա եղել է այն համատեքստում, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են քաղաքական վիճակը, որ առկա է երկրում, և խելամտությունը ստիպում է, որ «երկրորդ մայիսի մեկ» անելու գայթակղությանը տրվելը անտեղի ու ավելորդ կլինի»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/03/Pashinyan-prime/2809343]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր