211652_close_icon
views-count4414 դիտում article-date 14:40 03-10-2018

Փոլ Սքոուլզ. Չեմ հասկանում, թե ինչու Մոուրինյոյին չեն հեռացնում, արդեն խայտառակ է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խիստ քննադատության է ենթարկել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին: «Չեմ հասկանում, թե ինչու Մոուրինյոյին պաշտոնանկ չարեցին «Վեսթ Հեմից» (1:3) կրած պարտությունից հետո: Որքան վատ խաղաց թիմն այդ օրը: Մոուրինյուն յուրաքանչյուր ասուլիսի ժամանակ քննադատում է իր խաղացողներին ու ակումբի ղեկավարությանը, քանի որ չի ստացել այն, ինչ ցանկացել է: Նա չի կարողանում տիրապետել իրեն ու խայտառակում է ակումբը»,- ասել է Սքոուլզը: Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Վալենսիային»՝ 0:0 և խմբում զիջում է «Յուվենտուսին»: ԱՊԼ-ում 7 տուրից հետո թիմը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր