211652_close_icon
views-count4191 դիտում article-date 16:22 03-10-2018

Թուրքմենստանում ՀՀ դեսպանատանն ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացվելու է սգո մատյան

Թուրքմենստանում ՀՀ դեսպանատանը հոկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքմենստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Մեծ հայի հիշատակին նվիրված գրառում կատարել ցանկացողները կարող են այցելել Թուրքմենստանում ՀՀ դեսպանություն»,- նշված է հաղորդագրության մեջ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների հուշատանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

Նմանատիպ նյութեր