211652_close_icon
views-count4945 դիտում article-date 14:12 03-10-2018

ՀԱՊԿ երկրները շարունակում են Յուրի Խաչատուրովի փոխարինման վերաբերյալ խորհրդակցությունները. Ղազախստանի արտգործնախար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցություններն ՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը: «Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի մակարդակով: Մենք վստահ ենք, որ մեր կազմակերպության կանոնադրության համաձայն, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կգտնվի »,-ասել է զրուցակիցը: Նա նշել է, որ այս ուղղությամբ ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ կազմակերպության բնականոն գործունեությանն ուղղված քրտնաջան աշխատանքը թույլ կտա խուսափել ցանկացած հետեւանքներից: «Վստահ եմ, որ այս իրավիճակը որեւէ բացասական հետեւանքների չի բերելու ՀԱՊԿ-ի լիարժեք գործունեության համար: Խորհրդատվական աշխատանքն ու բանակցություններն ընթացքի մեջ են, ինչը բնորոշ է ցանկացած կազմակերպության քարտուղարության ղեկավարության փոփոխման ժամանակ»,-եզրափակեց արտգործնախարարը: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանը Խաչատուրովին ազատ է արձակել: Հայաստանն առաջարկել էր ՀԱՊԿ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Նմանատիպ նյութեր