211652_close_icon
views-count2032 դիտում article-date 16:09 03-10-2018

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է երկրում տեղի ունեցող հավաքների դիտարկում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում: Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից: Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով: Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավունքի գերակայության հիման վրա»։

Նմանատիպ նյութեր