211652_close_icon
views-count2410 դիտում article-date 15:04 03-10-2018

ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է կատարել ձերբակալվածների պահման վայրեր․ կներկայացվեն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի և Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր: Այցերի ընթացքում ստուգվել են նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Մշտադիտարկման ենթարկված ՁՊՎ-ներում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են՝ • մերձավոր ազգականների հետ ապակե միջնորմով տեսակցությունների տրամադրման և դրանց հսկման հետ. • ազատությունից զրկման վայր ցանկացած մուտքի ժամանակ բժշկական զննության կազմակերպման. • վերանորոգման աշխատանքների անհրաժեշտության հետ և այլն: Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են նշված հաստատությունների վարչակազմերի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: Մշտադիտարկումների ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:

Նմանատիպ նյութեր