211652_close_icon
views-count2302 դիտում article-date 16:48 03-10-2018

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 1400-ի

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1374-ի, ևս 113 մարդ անհայտ կորած է համարվում: Այդ մասին հաղորդում է Tass-ը։ Տվյալներն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հրապարակել Է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության ղեկավար Վիլեմ Ռամպագիլեյը։ Վերջինի խոսքով՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 200 հազար տեղաբնակներ շտապ օգնության կարիք ունեն: Գործակալությունում ասել են, որ տարերային աղետից առավել տուժած Կենտրոնական Սուլավեսիի նահանգի 4 շրջանների բնակչությունը գերազանցում Է 1,4 միլիոնը: Ընդ որում, փրկարարները մինչև այս պահը չեն կարողացել հասնել առանձին վայրեր: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն այսօր կրկին այցելել Է Պալու քաղաք, որտեղ անցած շաբաթ տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժ ու ցունամի: Նախագահը եղել է փախստականների ճամբարում և վերահսկել վերականգնողական աշխատանքների ընթացքը: Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ՝ հետագա 2 օրվա ընթացքում 170 հետցնցումով: Երկրաշարժն առաջ է բերել ցունամի; որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել Է 3-5 մետրի:

Նմանատիպ նյութեր