211652_close_icon
views-count8587 դիտում article-date 10:24 03-10-2018

Առողջապահության նախարարը կրճատել է գլխավոր մասնագետների՝ արդեն խորհրդատուների թիվը, ցանկից հանել կարևորագույն մասնագիտություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: Ըստ այդմ, նախարարության գլխավոր մասնագետներն այլևս հանդես են գալիս որպես խորհրդատուներ: Հիշեցնենք, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը՝ առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ: Ավելին՝ Թորոսյանը ինքնուրույն որոշել էր նաև կրճատել գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը՝ 76-ից հասցնելով 45-ի: Եվ ամենակարևորը, փոփոխությունների է ենթարկել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը: Իսկ խորհրդատուների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Համենայն դեպս, մինչև հիմա գլխավոր մասնագետ են համարվել այդ ոլորտի կարկառուն ներկայացուցիչները, որոնք ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս որպես բժիշկ մեծ համբավ ունեն: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր