211652_close_icon
views-count35606 դիտում article-date 12:05 03-10-2018

Դատարանը կալանավորեց 32-ամյա տղային, ով մսագործի «չափաջաղով» առանձնակի դաժանությամբ սպանել էր 61-ամյա հորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 32-ամյա Տարոն Մկրտչյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Տ. Մկրտչյանը դատարանի դահլիճից տեդափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Վերջինս կասկածվում է իր հորը՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 61-ամյա Վարուժան Մկրտչյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարողի եղբայրը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ սպանության օրը ինքը զանգահարել է հոր հեռախոսահամարին, սակայն զանգին պատասխանել է Տ. Մկրտչյանը, ով հայտնել է, որ հայրն այլևս չկա, ու արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը հայտնաբերել են Վ. Մկրտչյանի դին՝ բազմաթիվ վնասվածքներով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/29/1106434/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 29-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, և քաղաքացին հայտնել էր, որ հայրը՝ 61-ամյա Վարուժան Մկրտչյանը, երեկվանից գտնվում է մյուս տղայի՝ 32-ամյա Տարոն Մկրտչյանի տանը, սակայն ոչ մի տեղեկություն չունեն նրանցից, հեռախոսազանգերին հայրն ու եղբայրը չեն պատասխանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել էին, որ հայր և որդի Վ. և Տ. Մկրտչյանները վարձակալական հիմունքներով բնակվում են Դավիթաշեն 2-րդ թաղամասի 26 շենքի 50-րդ բնակարանում: Երևան քաղաքի ոստիկանները, մեկնելով նշված հասցե, ննջասենյակում հայտնաբերել էին գլխի, կրծքավանդակի, ուսերի մասում կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով Վ. Մկրտչյանի դին: Մինչ դեպքի վայրում կաշխատեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով Վ. Մկրտչյանին սպանելու կասկածանքով հայտնաբերել էին Տ. Մկրտչյանին, ով բերման էր ենթարկվել ոստիկանություն, այնուհետև տեղափոխվել էր քննչական բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվել: Փաստի առթիվ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: [b]32-ամյա Տարոն Մկրտչյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0435768001538553809805814.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր