211652_close_icon
views-count5115 դիտում article-date 23:46 02-10-2018

Շախմատի օլիմպիադա. Հայաստան կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը, տղաների թիմը ոչ-ոքի խաղաց

Բաթումիում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտրանուն: Էլինա Դանիելյանը պարտվել է Աննա Մուզիչուկին, Աննա Սարգսյանը՝ Աննա Ուշենինային: Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի են խաղացել: Այս հաղթանակից հետո Ուկրաինայի հավաքականը վաստակեց 14 միավոր եւ բարձրացավ առաջին տեղ: Այս պարտությունից հետո Հայաստանի ընտրանին ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Ուկրաինայի հավաքականն է՝ 14 միավորով: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Լեհաստանի ընտրանու հետ` 2:2: Բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքիով: Սպիտակներով խաղացել են Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը, ովքեր միավորը կիսել են Յան-Կրիստոֆ Դուդայի և Կասպեր Պիորունի հետ: Սև խաղաքարերով էլ հանդես են եկել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը միավորը կիսել է Ռադոսլավ Վոյտասզեկի, իսկ Հովհաննիսյանը` Կամիլ Դրագունի հետ: Այս տուրից հետո մեր հավաքականը 13 միավորով 6-րդն է: Առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է` 15 միավորով:

Նմանատիպ նյութեր