211652_close_icon
views-count3287 դիտում article-date 19:25 02-10-2018

Սկսվել է Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման տոմսերի վաճառքը

Հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 1-ից: Հանդիպումների սկիզբը՝ ժամը 20:00-ին: Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ: Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով: Հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումերի նկատմամբ ահռելի հետաքրքրությունը եւ տոմսերի աննախադեպ ցածր գները` խնդրում ենք ֆուտբոլասերներին տոմսերը ձեռք բերել վաղօրոք:

Նմանատիպ նյութեր