211652_close_icon
views-count1646 դիտում article-date 20:00 02-10-2018

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է դեսպան Ռիչարդ Միլսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է շուրջ չորսամյա պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Միլսի ջանքերով արդյունավետորեն իրականացված հայ-ամերիկյան փոխշահավետ ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել դեսպանի Միլսին հետագա դիվանագիտական գործունեության մեջ: Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր