211652_close_icon
views-count20194 դիտում article-date 19:00 02-10-2018

ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ խորհրդարանական ընտրությունների․ Վահրամ Բաղդասարյան. Tert.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել ենք, քննարկել ենք. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով իր և վարչապետի հանդիպմանը։ Սակայն նա այլ մանրամասներ չներկայացրեց։ Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որն էլ վարչապետ Փաշինյանը հակահեղափոխություն է համարում, Բաղդասարյանն ասաց, որ վաղը քվեարկման ենթակա նախագիծը հետ կանչելու հարց չի քննարկվել նախագիծ համահեղինակ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ։ Սակայն նա վստահեցրեց, որ իրենք այս օրինագծով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ սեպ խրելու նպատակ չեն ունեցել։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/02/Vahram-baghdasaryan/2808314]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր