211652_close_icon
views-count121740 դիտում article-date 18:41 02-10-2018

ՕՐՎԱ ԿԱԴՐ. ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, իրեն օրենքից վեր չդասելով, կարմիր լույսի տակ սպասում է ճանապարհը բացվելուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը երեկ կեսօրին Երևանի Աճառյան և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում առանց որևէ «թիթիզության», առանց որևէ «ճռիկ-վռիկի» սպասում էր, որպեսզի կարմիր լույսի առկայությունն անցնի և իր ավտոմեքենան հատի խաչմերուկը: Վերջին ժամանակներս հաճախակի են ականտես լինում, թե ինչպես է ՀՀ ոստիկանապետը երբեմն միայնակ ու ոտքով շրջում Երևանի փողոցներում և միակ դժվարությունը այն է, որ քաղաքացիները մոտենում ու «սելֆիախեղդ» են անում ոստիկանապետ Վ. Օսիպյանին: Ոստիկանապետն էլ հաշվի առնելով, որ երկրում իրավիճակ է փոխվել, սիրահոժար համաձայնվում է «սելֆիախեղդների» պահանջներին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր