211652_close_icon
views-count3107 դիտում article-date 16:11 02-10-2018

Բակո Սահակյանը ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքներին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսպիսի միջոցառումների անցկացումը դրական ազդեցություն կունենա մեր զինված ուժերի մարտունակության բարձրացման ու ազգային պաշտպանական համակարգի ամրապնդման վրա: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրագույն հրամկազմին՝ հավաքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր