211652_close_icon
views-count2412 դիտում article-date 14:29 02-10-2018

Պեպ Գվարդիոլա. Մբապեն «Մանչեսթեր Սիթիում» չի լինելու

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե պատրաստվում է արդյոք նա ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: «Մբապեն «Մանչեսթեր Սիթիում» չի լինելու: Մենք չենք պատրաստվում ծախսել այնպիսի փողեր, որոնց արժանի են Մբապեն և ՊՍԺ-ն: Կարծում եմ, փարիզցիները մտադիր չեն նման խաղացողին մոտակա տարիներին վաճառել: Այդ իսկ պատճառով Կիլիանը մեր մոտ չի լինի: Չենք պատրաստվում նրան գնել, փոխանակել Սթերլինգին և ընդհանրապես մեր թոփ-խաղացողներից որևէ մեկին: Մարդիկ պետք է ավելի հարգալից վերաբերվեն ՊՍԺ-ին, «Սիթիին», խաղացողներին», ասել է Գվարդիոլան: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Մբապեին ձեռք բերել 200 մլն ֆունտով:

Նմանատիպ նյութեր