211652_close_icon
views-count3762 դիտում article-date 12:03 02-10-2018

Չեմպիոնների լիգա. 8 հանդիպում և Մոուրինյոյի ծանր վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը: Խաղային առաջին օրը տեղի կունենա 8 հանդիպում: Սուպերդիմակայություններ այսօր չեն սպասվում: Թերևս, մեջների «թոփոտ» հանդիպումը կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վալենսիան»: Ավելի շուտ, ամենաինտրիգայինը: Վերջին շրջանում մանկունյանցիները չափազանց անհաջող են հանդես գալիս, պարտություն պարտության ետևից, թիմային խաղի բացակայություն: Եվ այս ամենին գումարած թիմի ներսում լարված մթնոլորտը. լուրջ կոնֆլիկտ է առաջացել կիսապաշտպան Պոլ Պոգբայի և մարզիչ Մոուրինյոյի միջև, և սա պառակտում է առաջացրել խաղացողների շրջանում: Այնպես որ զարմանալի չէ, որ գնալով ավելի են ուժգնանում Մոուրինյոյի պաշտոնանկության մասին խոսակցությունները: Եվ եթե այսօր էլ ՄՅՈւ-ն չհաղթի, ապա սա կարող է լինել Մոուրինյոյի վերջին հանդիպումը: Սա է ինտրիգը: Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 2-րդ տուր [b]E խումբ[/b] «Բավարիա» (Գերմանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 23:00 ԱԵԿ (Հունաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 23:00 [b]F խումբ [/b]«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 20:55 «Լիոն» (Ֆրանսիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 23:00 [b]G խումբ [/b]ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 23:00 «Ռոմա» (Իտալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 23:00 [b]H խումբ [/b]«Յուվենտուս» (Իտալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 20:55 «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 23:00
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր