211652_close_icon
views-count3787 դիտում article-date 10:47 02-10-2018

Փոխառություններ, բնակարան. վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության նորանշանակ պետի հայտարարագիրը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության նորանշանակ պետ Արմինե Մաթոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Արմինե Մաթոսյանը հայտարարագրել է բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Մաթոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 13 113 997 ՀՀ դրամ: Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 950 000 ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար եւ 450 եվրո: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոն ա կան պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 7 252 296 ՀՀ դրամ: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 3 579 101 ՀՀ դրամ: Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 406 020 եւ 88 000 ՀՀ դրամ: Իսկ ստացված փոխառությունները (վարկեր) կազմել են 3 179 175 ՀՀ դրամ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր