211652_close_icon
views-count6145 դիտում article-date 11:26 02-10-2018

Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակիցներն անգործության են մատնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմ­բերի 13-ին: Իսկ հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա առանց քվեարկության կդառնա քաղաքապետ: Բայց մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ոչ միայն քաղաքապետարանի, այլև վարչական շրջանների աշխատող­ները մատնվել են պարապուրդի: Սա նկատելի է հատկապես վարչական շր­ջաններում, որոնց ոչ բոլոր ղեկավարներն են շարունակելու պաշտոնավարել: Ան­հայտ են նաև քաղաքապետարանների, թաղապետարանների վարչությունների պետերի, աշխատողների ճակատագրե­րը. չի բացառվում, որ առաջիկայում նրանք ևս հրաժեշտ տան իրենց պաշ­տոններին: Առիթից օգտվելով՝ նրանք այս ընթացքում անգործ են և գրեթե չեն զբաղվում բնակիչներին հուզող խնդիրնե­րով, անգամ գրեթե չեն հաճախում աշ­խատանքի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր