211652_close_icon
views-count8508 դիտում article-date 09:50 02-10-2018

Ուսումնասիրություններ «Բժշկականում». Աշոտյանի կամայականության զոհ դարձած դասախոսների թիվն անցնում է տասնյակից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բժշկական համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառավարման խորհրդի նախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ: Պարզվել է, որ Աշոտյանի հրահանգով բուհում որպես դասախոս ձևակերպված են եղել մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն դասավանդել, բայց նրանց աշխատավարձերը պարտաճանաչորեն վճարվել են: Պարզվել է նաև, որ համալսարանի ռեկտոր Միքայել Նաիրիմանյանը դոկտորական թեզ պաշտպանող դասախոսներից մեկին պարտադրել է իր թեզի մի մասը տալ Աշոտյանին, որպեսզի մի թեկնածուական թեզ էլ նա պաշտպանի: Երբ վերջինս փորձել է բողոքել այդ անօրինականության դեմ, նրան հեռացրել են համալսարանից: Ընդհանուր առմամբ, Աշոտյանի կամայականության զոհ դասախոսների թիվն անցնում է տասնյակից»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր