211652_close_icon
views-count3274 դիտում article-date 23:54 01-10-2018

Մեծ հայ, որի կորուստն անփարատելի ցավ ու չլրացվող բաց կթողնի մեր ժողովրդի ու մեզանից յուրաքանչյուրի մեջ. Հանրային խորհուրդ

Շառլ Ազնավուր․ անուն, որ մեկընդմիշտ կապված է մեր ժողովրդի զարկերակին, մեր ինքնությանն ու պատմական հիշողությանը, մեր հպարտությանն ու ազգային դիմագծին։ Մեծ հայ, որի կորուստն անփարատելի ցավ ու չլրացվող բաց կթողնի մեր ժողովրդի ու մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Անգնահատելի է Շառլ Ազնավուրի դերը համաշխարհային երգարվեստի զարգացման գործում, անգնահատելի է նրա դերը մեր անկախ պետության կայացման, աշխարհում մեր տեղն ու դերը վերագնահատելու, Հայաստանն ու Սփյուռքը շաղկապելու, Հայաստանն ու աշխարհը կամրջելու գործում։ Անգնահատելի է նրա դերը աշխարհում համամարդկային արժեքներ սերմանելու և աշխարհն ավելի լուսավոր ու գեղեցիկ դարձնելու գործում։ ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդներին, Ազնավուրի արվեստի միլիոնավոր երկրպագուներին՝ այս մեծ կորստի պահին մաղթելով ուժ և միասնություն։ [b]ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան[/b]

Նմանատիպ նյութեր