211652_close_icon
views-count9135 դիտում article-date 21:46 01-10-2018

Դեպի Աստծու գիրկը

Հովհաննես Պապիկյանը ֆեսբուքյան իր [url=https://web.facebook.com/hpapikyan/posts/2711517122207710]էջում [/url]գրում է. «ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-ից առաջ – Դեպի Աստծու գիրկը: Իբր որոշել էի որոշ ժամանակ չերևալ ֆեյսբուքում… Ու ահա՝ Ազնավուրի վախճանը: «Գովեստներից լավագույնը սրտով ասված խոսքն է» (Ժողովրդական) Տասնամյակներ շարունակ Ազնավուրի հասցեին համաժողովրդական սրտով ասված գովեստի ու շնորհակալության խոսքն այսօր՝ անվանի երգչի, բանաստեղծի, անվանի հայի վախճանի օրը, փոխվեց համաժողովրդական ափսոսանքի, ցավի... խոսք, և այսօր սարսուռ էր Հայաստանով մեկ (նաև աշխարհով մեկ): Չարենցը պիտի ասեր. -Իմ մահվան օրը կիջնի լռություն, Ծանր կնստի աշխարհի վրա...: Իջավ այդ լռությունը նաև այսօր, և Հայաստանը տխուր ու ցավոտ տնքաց: ...Ազնավուրի երկնային ճանապարհն այնտեղ՝ Աստծո գրկում կավարտվի: Ու կփառավորվի Երկինքը, որ ընդունելու է հայի լավագույն տեսակին, ընդունելու է սիրով ու… մեզ աղքատացնելով: Մխիթարվե՞նք, որ մեծանուն Հայը ապրեց (մեր ունեցած չափանիշներով) բավականին երկար ու արժանապատիվ կյանք: Ապրեց՝ իր, միայն ի՛ր շնորհների դրսևորումներով դժվարին ուղի անցած, ի՛ր ստեղծած, իր բաժին կյանքը: Ինքն էր դա խոստովանում. -Հալածվել եմ, ավելի շատ քննադատվել, քան սիրվել: Աշխարհում սիրված, ընդունելի ու արժանապատիվ ապրումների տեր Ազնավուրը բնատուր շնորհների ի՜նչ կամային, հետևողական ու համառ դրսևորումներով կարողացավ հաղթահարել իր վկայած այդ բոլոր արգելքները: Հաղթահարեց ու իր կյանքն ու գործունեությունը դաս դարձրեց յուրաքանչյուր մեկի համար: 1964-ին, Հայաստան կատարած առաջին այցելության տպավորության տակ Ազնավուրը գրեց. «...Ինչպես սիրած աղջկա մոտ Կորցրեցի խելք ու միտք, Ու Երևանը արևոտ Արբեցրեց ինձ ընդմիշտ»: Երևանից հորդացող ներշնչա՞նքն էր, արդյոք, կամ առաջին հիացական պահի, հայրենի Ոստանը տեսնելու փափագին հագուրդ տալու միջո՞ց էր Ազնավուրի այդ բանաստեղծության՝ ծնունդը: Հետո, շատ հետո պիտի Երևանը դառնար նրա հաճախակի այցելության վայրը, հետո պիտի նրան շնորհվեր «Երևանի պատվավոր քաղաքացի» պատվաբեր կոչումը, բայց այդ առաջին այցի տպավորությամբ ստեղծված բանաստեղծությունը, որ նրա երգերից մեկն է, հայրենի մայր Ոստանից ստացած անմիջական ու ճշմարիտ տպավորությունն էր: Երևանի պատվավոր քաղաքացին, մեծ հայը, որի ջանքերը մանավանդ 1988-ից հետո միայն ակնածանք էին առաջացնում, Հայաստան իր այցելություններից մեկի ընթացքին այսպես արտահայտվեց. -Ես կարծում եմ, որ եթե ծագումով հայ ես, դա ենթադրում է նաև պարտավորություններ: Կամ էլ հայ մի եղիր: Գլուխ մի գովիր, թե հին ժողովրդի ես պատկանում… Հայ լինել նշանակում է, որ դու գիտակցում ես, որ այս երկիրը պետք է գոյատևի, այս մշակույթը պետք է ապրի: Ազնավուրն ուներ այսպես արտահայտվելու իրավունքը: Ուներ՝ որովհետև հայրենիքի հանդեպ բարոյական կեցվածքի՛ տեր էր: Երգը համամարդկային լեզու է, եւ թարգմանի կարիք չունի՝ այն ունի ներկայացնելու, հնչեցնելու կարիք, և դրա լավագույնս ներկայացնողը Ազնավուրն էր: Նա հույզերի ու խառնվածքի թարգման էր երգի՛ ճանապարհով, նաև զգացողությամբ իր այն հույզերի ու ապրումների, որոնց ապուպապոտ ակունքները հայի ճակատագիր անվանումն ունեն: Ազնավուրն այդ ճակատագրի տերն էր և աշխարհի որ անկյունն էլ գնալիս լիներ՝ միշտ իր հետ ուներ իր հոգու և ճյուղի կարոտը: Այդ հենքի վրա էր աշխարհով մեկ հայ ներկայանալու նրա հպարտությունը. -Ես ֆրանսիայում ինձ երբեք օտար չեմ զգացել, բայց միաժամանակ երբեք չեմ մոռացել, որ հայ եմ: ...Լո՜ւյ քո երկնային ճանապարհներին, Մեծ Հայ»։

Նմանատիպ նյութեր