211652_close_icon
views-count6974 դիտում article-date 23:28 01-10-2018

Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել. Շառլ Ազնավուրի կյանքի կանոնները

Ֆրանսիայի իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նրա երգերը գիտեն և սիրում են ողջ աշխարհում, և շատերի համար նրա ձայնը դարձել է ֆրանսիական մշակույթի յուրօրինակ խորհրդանիշ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ ներկայացնելով շանսոնյեի ամենավառ մտքերը կյանքի և արվեստի մասին: 1. Երիտասարդության մասին [img]http://st0.shamshyan.com/editor/0436388001538415170502073.jpg[/img] Այդ աղքատ տարիներն ամենաուրախն էին իմ կյանքում: Մենք երջանիկ էինք՝ չունենալով ոչինչ, բացի ինքներս մեզանից, ծիծաղից և փոխադարձ սիրուց: 2. Իր մասին [img]http://st0.shamshyan.com/editor/0446751001538415215393106.jpg[/img] Ինչ եմ սիրում ամենից շատ. ավելի շատ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին: 3. Ստեղծագործության մասին [img]http://st0.shamshyan.com/editor/024500800153841526342268.jpg[/img] Յուրաքանչյուր տեքստ իր մեղեդին ունի՝ լավը կամ վատը, կարևորն այն լսելն է: 4. Ժամանակակից երաժշտության մասին [img]http://st0.shamshyan.com/editor/0568022001538415306104053.jpg[/img] Ժամանակակից երաժշտական բիզնեսը դատարկ է: Երգիչները հաճախ հանրահայտ են դառնում միայն այն պատճառով, որ երիտասարդ սերնդի մոտ բացակայում է ճաշակը: 5. Կանանց մասին [img]http://st0.shamshyan.com/editor/0021397001538415345253466.jpg[/img] Եթե թույլ սեռն ուժեղ է, ապա այն պատճառով, որ ուժեղ սեռը չափազանց մեծ թուլություն է զգում թույլի նկատմամբ: 6. Փողի մասին [img]http://st0.shamshyan.com/editor/0812044001538415407968222.jpg[/img] Պետք չէ երաժշտությամբ զբաղվել գումար վաստակելու համար, սակայն կարելի է զբաղվել ապրուստ վաստակելու համար: 7. Ֆրանսիայի մասին [img]http://st0.shamshyan.com/editor/0293583001538415478457387.jpg[/img] Ես շարունակում եմ ներգաղթյալ լինել, որն ընդունել է ուրիշ երկիր, ուրիշ մշակույթ, ուրիշ լեզու, սակայն ոչ նրա պատմությունը: 8. Աստծու մասին [img]http://st0.shamshyan.com/editor/0123894001538415559354245.jpg[/img] Չգիտեմ՝ հավատում եմ արդյոք Աստծուն, սակայն նա, ում այդպես են անվանում, կարող է մեզ տալ անհրաժեշտ ամեն բան: 9. Կյանքի մասին [img]http://st0.shamshyan.com/editor/009238400153841562495173.jpg[/img] Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել:

Նմանատիպ նյութեր