211652_close_icon
views-count4556 դիտում article-date 21:50 01-10-2018

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության երկրորդ փուլի՝ «Ղարաբաղի» դեմ հանդիպումը,- գրում է «The Telegraph»-ը: Հայ ֆուտբոլիստը չի ուղևորվի Ադրբեջան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Armsport.am-ը: «Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 21;00-ին: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Մխիթարյանը մասնակցել է 7 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր