211652_close_icon
views-count2944 դիտում article-date 21:37 01-10-2018

Ժոզե Մոուրինյո. Սա շատ կարևոր շաբաթ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Վալենսիայի» հետ կայանալիք հանդիպմանը: «Սա շատ կարևոր շաբաթ է: Բոլորն են ցանկանում խաղալ Չեմպիոնների լիգայում, այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք, մենք շանս ունենք խաղալ կարևոր խաղում: Երբ մենք հաղթում ենք, հաղթում ենք բոլորս, եթե պարտվում ենք, պարտվում է յուրաքանչյուրը: Մեր ակումբում դա պատասխանատվություն է յուրաքանչյուրի համար: Հենց դա է կոլեկտիվի իմաստը», ասել է Մոուրինյոն: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վալենսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր