211652_close_icon
views-count5920 դիտում article-date 21:20 01-10-2018

«Երևան, իմ սեր» հիմնադրամը տարեցների միջազգային օրվա առթիվ այցելեց Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բազմաթիվ երկրներում, երբ մոտենում է թոշակի տարիքը, մարդիկ սկսում են ավելի հաճախ շրջագայել, ապացուցելով, որ ծերությունն ամենևին էլ ճակատագրի հեգնանք չէ: Հայաստանում, սակայն, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիվանդություններն ու սթրեսը մարդկանց մոտ ավելանում են հատկապես կենսաթոշակի անցնելուց հետո: Տարեցների միջազգային օրվա առթիվ, Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին և ՍԲ Սարգիս եկեղեցու հարևանությամբ բնակվող տարեցներին հյուրընկալել է «Երևան, իմ սեր» հիմնադրամը: Հատուկ օրվա հերոսների համար, հիմնադրամի բակում կազմակերպվել է համերգային ծրագիր: Հաշվի առնելով տարեցների ցանկությունը, էստրադային աստղերի փոխարեն, նրանց սիրելի ժողովրդական երգերը հնչել են «Լապտերներ» մանկական նախագծի երաժիշտների կատարմամբ՝ ունկնդիր տատիկ-պապիկներին հիշեցնելով իրենց մանկության ու երիտասարդության տարիները: «Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն ասել է, որ տարեցները մշտապես եղել են հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Իսկ «Լապտերների» երաժիշտներին Կարապետյանը նվիրել է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների ժողովածուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր