211652_close_icon
views-count4170 դիտում article-date 20:49 01-10-2018

Շառլ Ազնավուրն օրինակելի է որպես արտիստ, ակտիվիստ և հայրենասեր. ՍերԺ Թանկյան

Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ս. Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ես փորձում եմ շատ չափսոսալ այս կյանքում: Բայց այսօր ես ունեմ մեկ ափսոսանք: Երբեք չեմ հանդիպել այս անհավատալի մարդուն: Նա ոգեշնչեց աշխարհին իր երաժշտությամբ ու ֆիլմերով և դարձավ յուրօրինակ օրինակ, թե ինչպես կարող ես դառնալ մեկ երկրի մեծ քաղաքացի, օգնել ուրիշներին: Նա օրինակելի է ինձ շատ բաներում՝ որպես արտիստ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալ: Մենք բոլորս կարոտելու ենք ձեզ, պարոն Ազնավուր: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է նա: Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նմանատիպ նյութեր