211652_close_icon
views-count2948 դիտում article-date 22:09 01-10-2018

Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը ցավակցություն է հայտնել Ազնավուրի մահվան կապակցությամբ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ամբողջ անձնակազմը, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ, ցավակցություն է հայտնել մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացանք Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջից: «Մեծանուն Հայը մշտապես կմնա մեր սրտերում և հուշերում: Հիշատակդ անմահ է, մեր սիրելի մաեստրո Ազնավուր»: Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նմանատիպ նյութեր