211652_close_icon
views-count4117 դիտում article-date 20:32 01-10-2018

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին և դարձավ միանձնյա առաջատար

Բաթումիում ընթանում է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրը: Տուրի կենտրոնական մրցամարտում Հայաստանի կանանց հավաքականը դժվարին պայքարում հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին՝ 2.5:1.5 հաշվով: Սպիտակներով խաղացող Էլինա Դանիելյանը հաղթեց Աննա Զատոնսկիին, իսկ Աննա Սարգսյանը ուժեղ գտնվեց Սաբիան Ֆրանցեսկա-Ֆոյսիորից: Սև խաղաքարերով հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Իրինա Կրոիշի հետ: Մարիա Կուրսովան էլ պարտություն կրեց Յու Ջենիֆերից: Այս հաղթանակից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 13 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր