211652_close_icon
views-count35208 դիտում article-date 20:22 01-10-2018

Արագածոտնի մարզի Շենավան գյուղում տեղի ունեցավ նորակառույց՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արագածոտնի մարզի Շենավան գյուղում տեղի ունեցավ բարերարներ Ավետիք, Արկադի և Հենրիկ Գրիգորյանների հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շուրջ 2000 բնակչություն ունեցող Շենավան համայնքն ավելի քան 4 տասնամյակ էր՝ եկեղեցի չուներ: Գյուղի միակ եկեղեցին` Սուրբ Աստվածածինը, հիմնովին քանդվել է 1972 թվականին: Իսկ բարերարներ Գրիգորյանների ջանքերով նախկին եկեղեցու մերձակայքում որոշ ժամանակ առաջ նոր եկեղեցու հիմքեր դրվեցին: Օծման արարողությանը ներկա էր Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Շենավանի գյուղապետը, Արամ Զ. Սարգսյանը, շենավանցիներ, հոգևորականներ, ներկա էին նաև քաղաքացիներ՝ հարակից գյուղերից։ Օծման արարողությունը կատարեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Իսկ ելույթի խոսքով հադես եկավ պատմաբան, գրող, հրապարակախոս, Շենավան համայնքի պատվավոր քաղաքացի Հենրիկ Հովհաննիսյանը, ով նաև ներկայացրեց իր հեղինակած «Անմնացորդ նվիրումով օրագիրը», որը լույս է տեսել բարերարներ Գրիգորյանի հովանավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր