211652_close_icon
views-count4888 դիտում article-date 20:19 01-10-2018

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հարգանքի տուրք են մատուցում աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին. այստեղ է նաև վարչապետը. ՈՒՂԻՂ. Tert.am

Ժամը 20-ին Շառլ Ազնավուրի հրապարակ ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության մի շարք անդամների հետ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/Aznavour-square/2807229]tert.am[/url]-ը։ Վարչապետը մոմ վառեց Հայաստանի ազգային հերոսի հիշատակին։ ------------------------- Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին։ Այստեղ ժամը 20։00-ին Հայաստանի ազգային հերոսի հիշատակին տեղի կունենա մոմավառություն։ «Այսօր 20:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի»,- գրված է ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր