211652_close_icon
views-count5765 դիտում article-date 18:21 01-10-2018

Լիոնել Մեսի. «Բարսելոնային» հենց առաջին փորձից են գոլ խփում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է թիմի խաղին մրցաշրջանի մեկնարկում: «Մենք չենք անհանգստանում, քանի որ մրցաշրջանը երկար է և նոր է սկսվել: Սակայն զայրացնում են վերջին արդյունքները: «Լեգանեսի» դեմ մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում և պարտվեցինք, «Ատլետիկի» հետ խաղում բազմաթիվ պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք հաղթել: Հասկանալի է, որ պետք է ավելի հուսալի խաղալ պաշտպանությունում: Նախորդ տարի մենք քիչ էինք բաց թողնում, իսկ հիմա մեզ առաջին իսկ փորձից գոլ են խփում: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ամեն խաղում գոլ բաց թողնել: Պետք է բարելավենք խաղը և ավելի լավ գործենք պաշտպանությունում», ասել է Մեսին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր