211652_close_icon
views-count3586 դիտում article-date 19:05 01-10-2018

Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել. Ֆրանսիայի նախագահը ցավակցական հրապարակում է կատարել

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/01/1106537/]մահվան [/url]կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել: «Խորը ֆրանսիական, ներքինով իր հայկական արմատներին կառչած, ողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրը ուղեկցել է 3 սերունդների ուրախություններն ու տխրությունը: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկների փայլը երկար կշարունակեն ապրել»,- գրել է նա: Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նմանատիպ նյութեր