1705 դիտում
13:45 01-10-2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում
ՀՀ Սյունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ ունեցած հանդիպումից հետո նախարարը և մարզպետը Կապան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում հանդիպել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների, մարզադպրոցների ղեկավարների, մարզիչների և ոլորտի մասնագետների հետ:
Մարզպետը Լևոն Վահրադյանին ներկայացրել է իրենց մարզում սպորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, որոնք առնչվում են մարզադահլիճների և մարզադպրոցների նորոգմանը, մարզագույքի սակավությանը, մասնագետների սակավաթվությանը, ինչպես նաև նրանց վերապատրաստում անցնելու գործընթացին:
Նախարարն իր հերթին ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ ուղղված մասսայական սպորտին և առողջ ապրելակերպի քարոզչությանը, ինչպես նաև պատասխանել է ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի:
Նախարարն ու մարզի ղեկավարը միասին դիտել են Կապանում ատլետիկական մարզումների համար նախատեսվող տեղանքը, այնուհետև ծանոթացել են Կապանի բժշկական քոլեջի մարզադահլիճի պայմաններին:
[b] Աստղիկ Մարտիրոսյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
մամուլի քարտուղար[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
214 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
211 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
262 դիտում
17:47 24-04-2024
Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյանը