211652_close_icon
views-count3813 դիտում article-date 22:15 30-09-2018

Կրեմլը հայտնել է, թե որ դեպքում կաջակցի Սերբիային՝ Կոսովոյի հարցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է այն հարցին, թե որ դեպքում երկիրը կաջակցի Սերբիային՝ Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով: «Նախ, պետք է բանակցությունները կայանան, որից հետո որոշում կկայացվի», ասել է Պեսկովը: Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ ՌԴ նախագահի հետ առաջիկա հանդիպման ժամանակ մտադիր է քննարկել Կոսովոյում ստեղծված իրավիճակը և խնդրել նրան, որպեսզի սերբերին միջազգային մակարդակով աջակցի: Երկու ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ հոկտեմբերի 2-ին: Սեպտեմբերի 29-ին Վուչիչը հրամայել է երկրի զինված ուժերը բերել մարտական ամենաբարձր պատրաստության այն բանից հետո, երբ Կոսովոյի «սպեցնազը» դիրքեր էր զբաղեցրել «Գազիվոդե» ՀԷԿ-ի և հարակից կուտակիչ լճի մոտ, որը վերահսկվում է Բելգրադի կողմից: Ավելի ուշ հայտարարվեց, որ կոսովացի զինյալները հեռացել են տարածքից:

Նմանատիպ նյութեր