211652_close_icon
views-count32326 դիտում article-date 17:17 30-09-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Վարդենիսում բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բնակիչ, 24-ամյա Արտեմ Փոստոյանի վարած Mercedes մակնիշի 34 NR 137 համարանիշի և Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 47-ամյա Արա Մովսիսյանի վարած Mercedes մակնիշի 25 ԼԼ 511 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Մովսիսյանն ու նրա ուղևորներ, 41-ամյա Զեմֆիրա Բարսեղյանը, 68-ամյա Սերյոժա Բարսեղյանը, 61-ամյա Լալա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատրիվ խումբը՝ հերթապահ մասի օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտօի հետաքննիչ Մաթևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արամ Մանուչարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր