211652_close_icon
views-count56450 դիտում article-date 14:09 30-09-2018

Արտակարգ դեպք Երևանում. «Մի կաթիլ մեղրի» պատմությունը հերթական երիտասարդների դանակահարության պատճառ է դարձել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի խումբը՝ բաժն պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 23-ամյա Գագիկ Թորոսյանը, Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 24-ամյա Վահան Ղուկասյանը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Վ. Ղուկասյանը ստացել է «Որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք, ճարպոնի ազատ եզրի արտանկումով, ներքին արյունահոսություն», իսկ Գ. Թորոսյանը՝ «Կրծքավանդակի, գոտկային շրջանի կտրած-ծակած վիրավորումով՝ ձախից», ախտորոշմամբ: Նույն օրը Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված դանակահարությունը ունի նախապատմություն և այս տարվա մայիսի 13-ին նույն բժշկական կենտրոնից, այս անգամ ահազանգ է ստացվել ոստիկանութան Նոր Նորքի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել «պոլիտրավմա որովայնի առաջնային պատի կտրած վերք», ախտորոշմամբ Խանամիկ Ղազարյանը, իսկ Սերգել Միկոյանը՝ «պոլիտրավմա որովայնի գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ» ախտորոշմամբ: Նշված անձանց մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով մայիսի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ դարձյալ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի ընթացքում քննիչին է ներկայացվում Դ. Գալստյանը, ով պարզվել է՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Խ. Ղազարյանին և Ս. Միկոյանին: Նույն օրը Դ. Գալստյանը ձերբակալվում է և հայտնում է, որ մայիսի 13-ին իր փոքր եղբորից՝ Նարեկ Գալստյանից տեղեկանում է, որ եղբայրը վիճաբանել է Խ. Ղազարյանի և նրա ընկերների հետ: Նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան 35/1 շենքի բնակարանից նկատել է, որ բակ են մտել 2 ավտոմեքենա, որոնց միջից իջել են 10-ից ավելի երիտասարդ տղաներ, ոոնց թվում եղել է նաև Խ. Ղազարյանը: Բոլորի ձեռքին եղել են մահակներ: Նա, տեսնելով նշված անձնանց, հասկացել է, որ նրանք պատրաստվում են ծեծի ենթարկել կրտսեր եղբորը՝ Նարեկին, որից հետո իր մոտ եղած գազային ատրճանակով դուրս է գալիս բակ և ականատես լինում , թե ինչպես են մահակներով եկած երիտասարդները ծեծում եղբորը: Որպես նախազգուշացում, նա կրակոցներ է արձակում, որպեսզի նրանք վախենան և հեռանան: Սակայն Խ. Ղազարյանը ձեռքին եղած մահակով հարվածում է իր գլխին: Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, դանակահարված 2 երիտասարդների փաստով ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածյալ, ում ինքնությունն ու դեպքի մանրամասները այս պահին չենք հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր