211652_close_icon
views-count57726 դիտում article-date 17:06 30-09-2018

Շղթայական ավտովթար Երևանում. «Մետաքս» թաղամասում բախվել են առանց ԱՊՊԱ-ի Maybach-ը, BMW-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30 սահմաններում Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում՝ «Ծիրան» սուպերմարկետի դիմաց, բախվել են Maybach մակնիշի H 631 VA 750 համարանիշի, Mercedes մակնիշի 35 MP 591 համարանիշի և BMW մակնիշի 61 OP 600 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանն ու տեսուչ Մարատ Մկրտչյանը: Փաստի առթիվ ավագ տեսուչ Ռ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացոուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Maybachը ԱՊՊԱ չի ունեցել: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր